ՀՀ-ն լինելու է ազատ պետությո՞ւն, թե՞ վախվորած ծայրագավառ, բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում. Փաշինյան
24.09.2023,
14:45
Վերջին տարիներին և այսօր էլ մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է՝ Հայաստանը լինելու է ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետությո՞ւն, թե՞ վախվորած ծայրագավառ
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ և ժողովրդավարական պետություն: Բայց այս ճանապարհին անհրաժեշտ է վերահաստատել ազատ և ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը, և մենք գնում ենք այդ ճանապարհով՝ հարգելով մեր բոլոր գործընկերներին, բայց և նույնպիսի հարգանք ակնկալելով մեր ժողովրդի, մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր ազատության նկատմամբ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժողովրդին ուղղված իր ուղերձում:
«Վերջին տարիներին և այսօր էլ մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է՝ Հայաստանը լինելու է ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետությո՞ւն, թե՞ վախվորած ծայրագավառ: Արդեն գրեթե բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում: Եվ ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքն անկախությա՞ն պաշտպանության շարժման մասնակից է, թե՞ ծայրագավառային հնազանդության:
Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը: Եթե չլինեի վարչապետ, որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող վարչապետի հետևից ՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է, որովհետև Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես», - նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կորցրել և չի կորցնի իր հպարտությունը ու հաստատակամությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացին կհաղթի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, երջանկության և ազատության համար մղվող այս պայքարում:-0-