ՀՀ նախագահն անդրադարձել է Ռուսաստանի միջնորդական դերի կարևորությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եգիպտական Al-Ahram Weekly պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի միջնորդական դերի կարևորությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ, որը հանգեցրել է կրակի դադարեցման համաձայնությանը։
«Ռուսաստանը հակամարտող կողմերի միջև վստահելի և ակտիվ միջնորդ է: Ռուսաստանի դերակատարությունն այստեղ շատ կարևոր է, և հակամարտության խաղաղ լուծումը գտնելու հարցում նա ցույց տվեց իր հանձնառությունը՝ հոկտեմբերի 10-ին կողմերի միջև հրադադարի ռեժիմ հաստատելու համար հանդես գալով որպես միջնորդ»,- նշել է նա։
Սարգսյանը հայտնել է, որ դա համարձակ և ժամանակին արված քայլ էր, չնայած՝ ադրբեջանական կողմը շարունակում է մնալ իր ագրեսիվորենհամառ և լիովին կործանարար դիրքում:Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մասին, նախագահն ընդգծել է, որ դրանք եղել են, կան և, վստահ է՝ շատ ավելի խորը կլինեն՝ անկախ մակերեսին տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից:
«Մենք մեր բարեկամությունն ու գործընկերությունը կառուցում ենք մեր ժողովուրդների միջև առկա ուժեղ փոխվստահության վրա, որն ունի դարերի պատմություն»,- հայտնել է նախագահը։