Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան ստորագրել է Սահմանադրական փոփոխությունների աղմկահարույց օրենքների փաթեթները

24.06.2020, 11:37
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ Աժ կանոնակարգ օրենքի փոփոխությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան ստորագրել է Սահմանադրական փոփոխությունների աղմկահարույց օրենքների փաթեթները
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ Աժ կանոնակարգ օրենքի փոփոխությունները։

Այս մասին նշվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 22–ին  ԱԺ–ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է ցրել Սահմանադրական դատարանը։ Այսպես, Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրությամբ դադարեցվում են ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ այն դատավորների լիազորությունները, ովքեր պաշտոնավարում են ավելի քան 12 տարի։ Մնացած դատավորները շարունակում են աշխատել մինչև այդ ժամկետի լրանալը։ ՍԴ նոր նախագահը պետք է ընտրվի 6 տարի ժամկետով։

Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։–0–