ՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հայ-ամերիկյան համագործակցությունը տարբեր ոլորտներում (ՎԻԴԵՈ)
21.03.2022,
22:18
Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./ԱՌԿԱ/. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:-0-