ՀՀ օդային տարածքում Թուրքիայի կործանիչի կողմից ՀՀ ԶՈւ ՍՈՒ–25 գրոհիչ է խոցվել, օդաչուն հերոսաբար զոհվել է
29.09.2020,
18:47
ՀՀ օդային տարածքում Թուրքիայի կործանիչի կողմից ՀՀ ԶՈւ ՍՈՒ–25 գրոհիչ է խոցվել, օդաչուն հերոսաբար զոհվել է

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:
Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է: Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա», – նշել է Ստեփանյանը Facebook–յան իր էջում։–0–