Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՀՀ պաշտպանության նախարարն ու ՌԴ ԶՈւ ԳՇ պետը հայկական ԶՈւ–ի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրեր են քննարկել

24.03.2021, 14:41
Մարտի 23-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը
ՀՀ պաշտպանության նախարարն ու ՌԴ ԶՈւ ԳՇ պետը հայկական ԶՈւ–ի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 23-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

«Անդրադարձ է կատարվել հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը պայմանավորվածություն են ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս ՌԴ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և բանակցությունների անցկացման վերաբերյալ։–0–