Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը.

14.07.2020, 12:45
Այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը.

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ Այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղր Աննա Նաղդալյանը։ 

Ադրբեջնական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: 

«ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,- գրել է Նաղդալյանը։-0-