ՀՀ–ում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել
26.01.2023,
11:06
Նորանշանակ դեսպանը 2004 թվականից մինչև 2013 թ զբաղեցրել է Բուդապեշտի «Բաց հասարակություն» ինստիտուտի ակադեմիական աջակցության ծրագրի տնօրենի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան է դարձել Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն։
Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարության կայքը, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Շարվաշիձեի հետ հանդիպմանը շնորհավորել է նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։
Նշվել է, որ Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սերտ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունեն։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ապագայում տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն կիրականացվի:
Գիորգի Շարվաշիձեն մանկավարժական գիտությունների թեկնածու, Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ, պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ է։
Ավելի վաղ աշխատել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում՝ տարբեր պաշտոններում, այդ թվում՝ առաջին փոխնախարարի պաշտոնում։ 2004 թվականից մինչև 2013 թ եղել է Բուդապեշտի «Բաց հասարակություն» ինստիտուտի ակադեմիական աջակցության ծրագրի տնօրեն: 2016-2022 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորը։–0–