Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+24

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները Կոռնիձորում են, ծանոթանում են իրավիճակին

28.07.2023, 15:00
Արդեն երկու օրից ավելի է՝ կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար Կոռնիձորի սահմանային հատվածում է
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները Կոռնիձորում են, ծանոթանում են իրավիճակին
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./ԱՌԿԱ/. Արդեն երկու օրից ավելի է՝ կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար Կոռնիձորի սահմանային հատվածում է: Այս պահին այդ տարածք են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները, հաղորդում է Առաջին լրատվականը:

Նրանց տեղում ներկայացվում է իրավիճակը: Դիվանագետներին ուղեկցում է արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Ինչպես ավելի վաղ նշել էր ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը, չնայած պնդումներին, որ Լաչինի միջանցքը բաց է, բեռների ու բուժօգնության կարիք ունեցող անձանց տեղաշարժի համար խոչընդոտ չկա, փաստ է մնում, որ բեռնատարները կանգնած են, և հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող ԼՂ բնակչությանը բեռը չի կարողանում հասնել:

Սարգսյանի խոսքով` բեռնատարների վերադառնալու մասին խոսք չկա, նրանք այնտեղ են, որտեղ տեղակայվել են` Կոռնիձորի հատվածում, նոր զարգացում չկա, սպասում են պատասխանի` բեռների տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:–0–