Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ վարչապետ. «Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»

07.10.2020, 01:05

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով, հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։

Հարցազրույցի այդ հատվածի թարգմանությունը Facebook-յան իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը` հորդորելով ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց։–0–