Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀՀ վարչապետը Ղազախստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

30.01.2020, 12:27
Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
ՀՀ վարչապետը Ղազախստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

«Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–