Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

ՀՀ վարչապետը նշել է «կարմիր գիծը» Արցախի հարցում

15.10.2020, 20:24
ՀՀ վարչապետը նշել է «կարմիր գիծը» Արցախի հարցում
ՀՀ վարչապետը նշել է «կարմիր գիծը» Արցախի հարցում
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի համար «կարմիր գիծ» է համարվում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, Երևանը չի կարող դրանից հրաժարվել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ Նովոստիին։

«Կա նման գիծ, և այդ գիծը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է։ Եվ ամենահայտնի նախաձեռնությունը Կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ էր կոնկրետ կոմպրոմիսի։ Սակայն Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ համաձայնագրերը, քանի որ չէր ուզում և չի ուզում ընդունել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը մեզ համար «կարմիր գիծ» է, որից չենք կարող անցնել», – հայտարարել է Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների զուգահեռ հարցազրույցի ժամանակ։–0–