Рейтинг@Mail.ru
USD
377.04
EUR
444.91
RUB
4.9004
GEL
141
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

ՀՀ վարչապետը վստահ է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կտրամադրի ռազմական օգնություն

04.10.2020, 21:04
ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին տված հարցազրույցում մեկնաբանել է ռուսական բանակի օգնության հնարավորությունը
ՀՀ վարչապետը վստահ է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կտրամադրի ռազմական օգնություն
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին տված հարցազրույցում մեկնաբանել է ռուսական բանակի օգնության հնարավորությունը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ռուսական բանակն օգնի Հայաստանին`վարչապետն ասել է, որ Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան։

«Մենք ունենք հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար», – պարզաբանել է վարչապետ Փաշինյանը։

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ։

«Դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի», – հայտարարել է Փաշինյանը։–0