ՀՀ զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն. Անդրանիկ Քոչարյանը` ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.05.2023,
15:32
Վիկտորինը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դուրս բերեն զորքերը միմյանց տարածքներից
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./ԱՌԿԱ/. Հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն, երկուշաբթի հայտարարեց Պաշտպանության և անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` մեկնաբանելով ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հայտարարությունը։
«Ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Նորից կրկնում եմ` այն, ինչ մերն է, մերն է։ Շուտ, թե ուշ ամեն ինչ պետք է գա, հագնի հետևյալ իրողության հետ. «Եթե ճանաչում եք մեր սահմանները, ուրեմն այդ սահմաններն անձեռնմխելի են»։ Եվ դրա հիմնական գրավականը լինելու են մեր Զինված ուժերը», – ասաց Քոչարյանն այսօր ԱԺ–ում։
Նշենք, որ այսօր ճեպազրույցի ժամանակ Վիկտորինը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դուրս բերեն զորքերը միմյանց տարածքներից։ Նա մասնավորապես պարզաբանեց. «Բրյուսելում հանդիպման ընթացքում հստակ նշվել է, որ կա մեկ–երկու կետ, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում»։–0–