Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հերթական հանդիպումը կանցկացվի մայիսին

17.05.2022, 15:31
Հստակ ամսաթիվը համաձայնեցման փուլում է
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հերթական հանդիպումը կանցկացվի մայիսին

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. Տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի աշխատանքային նիստի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կանցկացվի մայիսին, հայտնել են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդմանը։

«Նախնական պայմանավորվածությամբ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա այս ամսվա ընթացքում։ Հստակ ամսաթիվը համաձայնեցման փուլում է», – հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ով հանձնաժողովի համանախագահներից է։–0–