Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի և Թուրքիայի ԱԺ խոսնակները քննարկել են խաղաղության գործընթացը Հարավային Կովկասում ու «Խաղաղության խաչմերուկը»

15.10.2024, 10:52
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր թուրք գործընկեր Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպմանը
Հայաստանի և Թուրքիայի ԱԺ խոսնակները քննարկել են խաղաղության գործընթացը Հարավային Կովկասում ու «Խաղաղության խաչմերուկը»

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր թուրք գործընկեր Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպմանը։

«Միջխորհրդարանական միության 149–րդ վեհաժողովի շրջանակում բովանդակալից հանդիպում եմ ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Քննարկել ենք երկկողմ հարցերի լայն շրջանակ, խաղաղ գործընթացը Հարավային Կովկասում և տարածաշրջանում։ Ներկայացրեցի նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Մենք պայմանավորվեցինք շարունակել մեր շփումները հետագայում», – գրել է Սիմոնյանը X–ի միկրոբլոգում։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ նախագահը թուրքական կողմին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը խաղաղության հաստատման գործընթացին: Ալեն Սիմոնյանը թուրք գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: