Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում սկսել է գործել ԵՄ քաղաքացիական առաքելությունը` երկամյա մանդատով

20.02.2023, 15:40
Եվրամիության խորհուրդն այսօր հայտարարեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին
Հայաստանում սկսել է գործել ԵՄ քաղաքացիական առաքելությունը` երկամյա մանդատով
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./ԱՌԿԱ/. Եվրամիության խորհուրդն այսօր հայտարարեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին՝ Անվտանգության և պաշտպանության համընդհանուր քաղաքականության (ՔՀԶԾ) շրջանակում։

Ինչպես նշվում է ԵՄ Խորհրդի կայքում, հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում EUMA-ի երկամյա առաքելություն տեղակայելու որոշումն ընդունվել է 2023 թվականի հունվարի 23-ին՝Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացման, հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց վստահության և անվտանգության ձևավորման և պայմանների ապահովման նպատակով, որոնք նպաստում են ԵՄ–ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

EUMA-ի բացառապես քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։

Առաքելության օպերատիվ շտաբը կտեղակայվի Եղեգնաձորում (ՀՀ Վայոց Ձորի մարզ): EEAS–ի (Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն) Քաղաքացիական պլանավորման և վարքագծի կառավարիչ տնօրեն Ստեֆանո Տոմատը կկատարի Քաղաքացիական գործողությունների հրամանատարի գործառույթները, իսկ Մարկուս Ռիտերը կլինի ԵՄ առաքելության ղեկավարը:

2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը Հայաստանում գործել է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը (EUMCAP): 40 քաղաքացիական մասնագետներ մոնիթորինգ են իրականացրել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում գտնվող հայկական տարածքում՝ տարածաշրջանում իրավիճակի վերլուծության և հաշվետվություններ կազմելու նպատալով։–0–