Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում կստեղծվի Արտաքին հետախուզական մարմին

12.07.2022, 15:04
Հայաստանում կստեղծվի Արտաքին հետախուզական մարմին
Հայաստանում կստեղծվի Արտաքին հետախուզական մարմին
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզական մարմին: Այս մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

Գրիգորյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ԱԺ-ի քաղաքական թիմի հետ 3 ուղղությամբ լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում` ոստիկանության ՊՆ-ի և ԶՈՒ–ի։

«Այս բարեփոխումների համատեքստում պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին: Եվ անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար», – ասաց Գրիգորյանը։

Ընդհանուր անվտանգության համակարգի տեսանկյունից նա կարևորեց Ոստիկանության և ԱԻՆ-ի գործառույթների՝ մեկ նախարարության մեջ համատեղումը:

«Անվտանգության խորհրդի նիստերին, օրինակ, հաճախ լինում են թեմաներ, որոնք առնչվում են ԱԻՆ-ին, ԱԻՆ-ի գործառույթներ, որոնք առնչվում են պաշտպանությանը: Անվտանգության խորհրդում ԱԻՆ-ը ներկայացված չէր: Բայց այժմ այսպիսի բարեփոխումներով նաև արդյունավետություն է ստեղծվում, քանի որ ՆԳ նախարարը, որպես նաև արտակարգ իրավիճակների ոլորտում քաղաքականությունը և գործառույթները համակարգող մարմին, հնարավորություն կունենա ներգրավված լինելու ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում և հարցերը լուծելու մասով», – նշեց ԱԽ քարտուղարը:–0–