Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա

12.04.2024, 15:56
Այսօր կառավարությունն ընդունել է «Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին» որոշում
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Այսօր կառավարությունն ընդունել է «Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին» որոշում: 

Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունը կունենա Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ, ով կիրականացնի երկու պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:

Հնարավորություն կստեղծվի ՀՀ պաշտպանության նախարարության համար Միացյալ Թագավորությունում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

Ըստ հիմնավորման՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև բարեկամական հարաբերությունները և փոխվստահությունը հիմնված է ընդհանուր արժեքների ու մոտեցումների վրա և ունի զարգացման լուրջ հեռանկարներ:

Հայաստանը, հանդիսանալով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետություն, մեծապես արժևորում է Միացյալ Թագավորության գործուն դերակատարությունը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության ամրապնդման, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման, պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համատեքստում: