Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին սահմանային անցակետերի բացման առաջարկի կապակցությամբ. Փաշինյան
17.10.2022,
11:57
Հայաստանը հոկտեմբերին շրջանառության մեջ է դրել ԱԱԾ–ի նախագիծը Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետերի ստեղծման մասին` Սոթքում, Երասխում և Քարահունջում

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին սահմանային անցակետերի բացման առաջարկի կապակցությամբ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն մի քանի ամիս է` շրջանառության մեջ է դրվել հայ–ադրբեջանական սահմանին երեք հսկիչ անցակետերի բացման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը` արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովման համար։ ՀՀ կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին», – գրել է նա Twitter–ում։
Հայաստանը հոկտեմբերին շրջանառության մեջ է դրել ԱԱԾ–ի նախագիծը Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետերի ստեղծման մասին` Սոթքում, Երասխում և Քարահունջում։
Փաշինյանն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքով կապ ապահովել Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև` երաշխավորելով այդ երթուղու անվտանգությունը` հայկական օրենսդրությանը համապատասխան։ Բայց, նրա խոսքով, Ադրբեջանը մինչև հիմա չի արձագանքել այդ առաջարկին։–0–