Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու

28.03.2024, 15:36
Փետրվարի սկզբին Երևանի ավագանին մանդատից զրկեցն «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/ԱՌԿԱ/․ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ «Ազատության» հետ զրույցում հաստատել են Մարությանի թիմից։

Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։

Փետրվարի սկզբին Երևանի ավագանին մանդատից զրկեցն «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին: Հեղափոխությունից հետո ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ ընտրված ու հետո իր թիմի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանն էլ հայտարարեց նոր կուսակցություն հիմնադրելու ու հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։–0–