Հայկական կողմը Ադրբեջանից առաջարկներ է ստացել, սկսվում է բանակցային գործընթացի երրորդ փուլը. Աղաջանյան
06.12.2022,
19:14

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանն Ադրբեջանից առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ, ասաց ԱԺ
արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Նա նաև նշեց, որ Երևանն ու Բաքուն սկսում են բանակցային գործընթացի երրորդ փուլը:
«Այո, իսկապես, հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, պատասխան են հայկական կողմի առաջարկներին։ Կարելի է ասել, որ քննարկվում է առաջարկների երրորդ փուլը։ Կարծում եմ` այս պահին սխալ է դա փաստաթուղթ անվանելը։ Քանի որ սրանք հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են, ես չեմ կարող բարձրաձայնել ու հրապարակայնացնել դրանք», - ասաց Աղաջանյանն՝ ավելացնելով, որ չի բացառվում` մինչև տարեվերջ կարող է լինել Փաշինյան–Ալիև կամ երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում:-0-