Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+32

Հրապարակվել է Փաշինյանի մոսկովյան պաշտոնական այցի օրակարգը

18.04.2022, 18:25
Փաշինյանն ապրիլի 19-20-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն
Հրապարակվել է Փաշինյանի մոսկովյան պաշտոնական այցի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-20-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:–0–