Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հրապարակվել են 439 ընտրատեղամասերի արդյունքները

21.06.2021, 02:16
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 439 ընտրատեղամասերի տվյալները
Հրապարակվել են 439 ընտրատեղամասերի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 439 ընտրատեղամասերի տվյալները։

Ամփոփվել են 145 374 ընտրողների ձայները։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատար քաղաքական ուժերի առաջին հնգյակը չի փոխվել, սակայն տոկոսային հարաբերակցությունը փոքր ինչ փոխվել է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 59,62%, «Հայաստան» դաշինք` 18,04%, «Պատիվ ունեմ»` 5,59%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 4,8%, «Հանրապետություն» կուսակցություն` 2,4%։

Ընտրությունների մասին

Հայաստանում հունիսի 20–ին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 38 ընտրական տեղամասերում գործում էին 2008 ընտրատարածքներ, քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով 08։00–ին և ավարտվել է 20։00–ին։

ԿԸՀ–ի տվյալներով, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ներառված է 2մլն 593 հազար 572 ընտրող։

Ընտրություններին մասնակցում է 4 դաշինք և 21 կուսակցություն։ Դրանք են «Արդար Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային–քրիստոնեական կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Միասնական Հայրենիքը», «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը, «Ազատ Հայրենիք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, «Շիրինյան–Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը», «Ազգային օրակարգ» կուսակցությունը, «Վերելք» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Ազգային–ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։–0–