Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 26, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հռոմում ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը

22.03.2024, 12:45
Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Հռոմում ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը 

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։

Խորհրդակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իտալիայի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պաշտպանական քաղաքականության պետ, գեներալ-մայոր Էնրիկո Բարդուանիի և ԳՇ միջազգային համագործակցության բաժնի պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ 

Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և զինված ուժերում ընթացող բարեփոխումները։ 

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։–0–