Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Իլհամ Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա. վարչապետ

25.01.2020, 16:47
Հանդիպումը բացառել չի կարելի, որովհետև քննարկումների փուլում է
Իլհամ Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա. վարչապետ

ԿԱՊԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. Փետրվարին Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա։

Այս մասին այսօր հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կազմակերպված ասուլիսի ժամանակ։

«Հանդիպումը բացառել չի կարելի, որովհետև քննարկումների փուլում է», – հայտարարեց վարչապետը։

Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահի հետ վերջին շփումը եղել է 2019թ.–ի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում։

«Ես այդ կարճ շփումներն օգտակար եմ համարում։ Սկզբունքորեն եթե լինի առիթ` խոսելու քննարկելու, ես կարծում եմ` դա վնակասար չի, դա օգտակար է։ Այս պահին որևէ թուղթ չկա, և մենք պետք է իրար հետ աշխատենք ավելի կոնկրետ, ավելի առարկայական քննարկումների փուլին մոտենալու համար, բայց այս շրջանը պետք է շատ արդյունավետ օգտագործենք քննարկումների փուլին մոտենալու համար։ Բայց կարծում եմ, որ այդքան էլ արդյունավետ չենք օգտագործել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ ցավոք սրտի ադրբեջնական կողմից այդպես էլ չի հնչում համարժեք հայտարարություն իմ այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար։ Սա, եթե այսօր հայեցակարգային մակարդակով արտահայտվենք, կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է, բայց մեր դիրքորոշումը կառուցողական է։ Մենք պատրաստ ենք կաւռոցողական, նորմալ աշխատանքի ինչքան էլ հասականում և գիտակցում ենք, թե ինչքան բարդ և պատասխանատու աշխատանք է։ Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապագայի պատասխանատվությունը հիմա անձնապես կրում ենք մենք` Ադրբեջանի նախագահը, Արցախի նախագահը և Հայաստանի վարչապետը», – նշեց Նիկոլ Փաշինյանն` ընդգծելով, որ «սա անձնավորված պատասխանատվություն է»։

«Ինչ–որ առումով ընդհանուր պատասխանատվություն է, և այդ պատասխանատվություն կրելը և պատվով դրա տակից դուրս գալը չափազանց դժվար գործ է, իսկ ով է ասել, որ վարչապետի կամ նախագահի գործը պետք է հեշտ լիներ», – եզրափակեց վարչապետ Փաշինյանը։–0–