Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 16, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ինտենսիվ հրաձգություն չի արձանագրվել. ՊՆ–ն` սահմանին գրանցվող հրաձգության լուրերի մասին

07.10.2022, 11:47
Ինտենսիվ հրաձգություն չի արձանագրվել. ՊՆ–ից մեկնաբանել են սահմանին գրանցվող հրաձգության մասին տեղեկությունները
Ինտենսիվ հրաձգություն չի արձանագրվել. ՊՆ–ն` սահմանին գրանցվող հրաձգության լուրերի մասին
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մեկնաբանել է «Նովոստի–Արմենիա» գործակալությանը սոցցանցերում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ հրաձգություն է գրանցվել Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի մոտ, որը սահմանակից է Ադրբեջանին։

«Այսօր այդ ուղղությամբ ինտենսիվ հրաձգություն չի արձանագրվել, զոհեր և տուժածներ չկան», – ասաց Թորոսյանը։

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-