Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Իրանի նախագահը մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով

20.05.2024, 10:46
Ռաիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից
Իրանի նախագահը մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Նախօրեին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը և մի քանի այլ անձինք։

Ռաիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։ Ըստ պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։

Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահը։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, որպես նախագահի պաշտոնակատար, կգլխավորի երեք անձից բաղկացած խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում նաև Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակը և դատական իշխանության ղեկավարը։ Խորհուրդը պետք է կազմակերպի նախագահական նոր ընտրություններ նախագահի մահվանից հետո 50 օրվա ընթացքում։