Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ տնտեսական ոլորտում. ԱԳ նախարար (ՎԻԴԵՈ)

27.01.2021, 18:03
Իրանի ԱԳ նախարարը հայտարարե է, որ իրենց համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. ՎԻԴԵՈ
Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ տնտեսական ոլորտում. ԱԳ նախարար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./ԱՌԿԱ/. Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

«Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, հարգում և հետևում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոններն ու իրավունքները միշտ պաշտպանված լինեն։ Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, և մենք հստակ արտահայտվել ենք այդ կապակցությամբ», – հայտարարեց նա։

Նշելով, որ Իրանը լուրջ վնասներ է կրել հակամարտության հետևանքով` Զարիֆը հայտարարեց, որ իր երկիրը տեսել է պատերազմներ և ծանոթ է այն ցավին ու տաջանքներին, որոնք կրում են մարդիկ պատերազմի ժամանակ։

«Իրանը պատրաստ է տրամադրել հումանիտար օգնություն` մարդկանց տառապանքները հաղթահարելու համար։ Մենք պատրաստ ենք ավելի շատ զարգացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և անվտանգության ոլորտներում», – ասաց նա։

Իրանի ԱԳ նախարարը նաև նշեց, որ Իրանն ու Հայաստանն ընդհանուր շատ մտահոգություններ ունեն` ընդգծելով, որ դրանց թվում է
ահաբեկիչների և օտարերկրյա գրոհայինների առկայությունը։

Նա նաև հայտարարեց, որ Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այդ թվում` Կովկասի երկրների հետ, զարգացնել համագործակցությունը տնտեսական ոլորտում` մարդկանց բարեկեցությունը լավացնելու համար։

«Հուսով ենք, որ այդ համագործակցությունը տարածաշրջանում կձևավորվի` հարգելով ժողովուրդների իրավունքներն ու ուժի չկիրառման սկզբունքով», – ավելացրեց Զարիֆը։–0–