Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

06.08.2021, 11:19
Իշխան Սաղաթելյանը երրորդ անգամից ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./ԱՌԿԱ/. ԱԺ–ն 3–րդ քվեարկության արդյունքում Իշխան Սաղաթելյանին ընտրեց ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում։

Նշենք, որ Սաղաթելյանը ներկայացնում է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը։

Ինչպես հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր,  կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 37-ը, անվավեր էր ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Նշենք, որ Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրվել էր արդեն երրորդ անգամ:

Նախօրեին առաջին երկու անգամ ընտրության քվեարկությունների արդյունքներով Սաղաթելյանը բավարար ձայներ չէր հավաքել:–0–