Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Ժամը 11։00–ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 12,2%–ը.ԿԸՀ–ն ներկայացնում է ընտրատեղամասերից ստացված առաջին տվյալները

20.06.2021, 12:37
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ժամը 11։00–ի դրությամբ քվեարկել է 316291 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 12,2%–ը
Ժամը 11։00–ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 12,2%–ը.ԿԸՀ–ն ներկայացնում է ընտրատեղամասերից ստացված առաջին տվյալները

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ժամը 11։00–ի դրությամբ քվեարկել է 316291 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 12,2%–ը, տեղեկացրեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրելու իրավունք ունի 2մլն 593 հազար 572 ընտրող։

«Երևանի չորս ընտրատարածքներում քվեարկել է ընտրողների 13,99%–ը կամ 120 166 ընտրող», – նշեց Գալստյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Արարատի մարզում քվեարկել է ընտրողների 12,39%–ը` 27676 մարդ, Արմավիրի մարզում` 9,96%–ը` 23 488 մարդ, Արագածոտնի մարզում` 10,49%–ը` 12 318 մարդ, Գեղարքունիքի մարզում` 9,39%–ը` 18 556, Լոռու մարզում` 11,17%–ը` 26 086, Կոտայքի մարզում` 12 54%–ը` 30 342, Շիրակի մարզում` 8,4%` 19 106, Վայոց Ձորում` 12,22%` 5 699, Սյունիքում` 15,74%` 17 269 և Տավուշում` 14,21%` 15 585։–0–