Կալիֆոռնիայի Սենատի բանաձևին համանման որոշումները կշարունակեն ԼՂՀ միջազգային ճանաչմանը տանող ճանապարհը. Նալբանդյան

Կալիֆոռնիայի Սենատի բանաձևին համանման որոշումները կշարունակեն ԼՂՀ միջազգային ճանաչմանը տանող ճանապարհը. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Կալիֆոռնիայի Սենատի բանաձևին համանման որոշումները կշարունակեն ԼՂՀ միջազգային ճանաչմանը տանող ճանապարհը, կարծում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Սենատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձև է ընդունել։  Փաստաթղթում կոչ է արվում ԱՄՆ Սենատին և նախագահին ևս ճանաչել ԼՂՀ-ն: Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն և Լուիզանա նահանգներից հետո Կալիֆոռնիան դարձավ ԼՂՀ-ն ճանաչած 5-րդ նահանգը

«Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆոռնիայի Սենատի որոշումը` Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ։ Որքան Ադրբեջանն ավելի խոչընդոտի ղարաբաղյան հակամարտության կարգավորման`Հայաստանի և համանախագահների ջանքերը, այնքան ավելի կարելի է սպասել նմանատիպ բանաձևերի և որոշումների, որոնք ճանապարհ են հարթում դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչում»,– հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:29 28.08.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×