Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Կառավարության մոտ ակցիա է, ցուցարարներն իշխանությունից անհապաղ արձագանք են պահանջում Արցախում տեղի ունեցող գործողությունների կապակցությամբ

19.09.2023, 17:38
Նրանք նաև պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես նաև հրաժարվել ագրեսորի հետ բանակցություններից
Կառավարության մոտ ակցիա է, ցուցարարներն իշխանությունից անհապաղ արձագանք են պահանջում Արցախում տեղի ունեցող գործողությունների կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության շենքի դիմաց հանրահավաք է անցկացվում՝ ի պաշտպանություն Արցախի։

Կառավարության շենքի մոտ հավաքվածները Հայաստանի իշխանություններից անհապաղ արձագանք են պահանջում։ Խոսքը, մասնավորապես, Արցախին աջակցություն ցուցաբերելու մասին է, որի դեմ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է նախաձեռնել։

Նրանք նաև պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես նաև հրաժարվել ագրեսորի հետ բանակցություններից։

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ տարածաշրջանում սկսվել են «տեղական հակաահաբեկչական միջոցառումներԱդրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգն ապահովելու և վերականգնելու նպատակով»։–0–