Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 36 մարդ է տուժել

20.09.2023, 12:38
Այս պահին բուժումը շարունակում է 3 տուժած: Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է: Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ
Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 36 մարդ է տուժել
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այս պահին բուժումը շարունակում է 3 տուժած: Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է: Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ:

Նախօրեին կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի աջակցություն Արցախի, որի դեմ Ադրբեջանը նոր ագրեսիա է սկսել։ Հավաքվածները Հայաստանի իշխանություններից պահանջում էին միջոցներ ձեռնարկել Արցախին ու արցախցիներին պաշտպանելու համար։

Երեկոյան ցուցարարները փակել էին հրապարակի մուտքը բոլոր փողոցներից։ Արցախին աջակցող հանրահավաքի մասնակիցները փորձեցին վրաններ տեղադրել, տեղի ունեցան բախումներ իրավապահների հետ, կիրառվեց հատուկ տեխնիկա։ Ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել, մի քանի քրեական գործեր են հարուցվել։-0-