Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+35

Կառավարությունը շուրջ 8 մլրդ դրամ կհատկացնի Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար, այն նախատեսված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության համար

07.09.2023, 16:10
Հայաստանը Լոնդոնում 17 միլիոն ֆունտ ստերլինգով դեսպանատուն է առնում, որը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է
Կառավարությունը շուրջ 8 մլրդ դրամ կհատկացնի Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար, այն նախատեսված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության համար
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ կհատկացնի Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար, այն նախատեսված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության համար։

Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ, շատ վաղուց ուզել են դուրս գալ այն տարածքից, որտեղ հիմա գտնվում է դեսպանությունը։

«Այն լուսանկարները, որ տեսել եմ, կներեք, բայց իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարի դեսպանատուն։ Ցավոք, մենք շատ տեղերում այս խնդիրն ունենք», - ասաց նա։

«Ասում ենք՝ բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը. մեր դիվանագիտությունը մի զբոսայգում մի հատ իշաոտնուկ դրած, վրան նստած է՝ դրոշն էլ վերևը կախած։ Իմ անձնական դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ։ Մի տեղ տանիքն է կաթում, մի տեղ հատակն է ծակ, մի տեղ պատուհանը չկա... չի կարելի, սա անթույլատրելի է», - ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ այո, Հայաստանը Լոնդոնում 17 միլիոն ֆունտ ստերլինգով դեսպանատուն է առնում, որը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:-0-