Կիրանցում լարված իրավիճակ է․ կան բերման ենթարկվածներ
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել, մեծ թվով ոստիկաններ են բերվել։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ առավոտյան իրավապահները փակել են Իջևանից Կիրանց տանող ճանապարհը՝ արգելելով նաև լրագրողների մուտքը։ Նրանք հայտնում են, որ իրականացվում է հատուկ գործողություն, ճանապարհը փակ է անվտանգության նկատառումներից ելնելով, նշում է «Ազատություն» ռադիոկայանը։
Այսօր ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ . ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար: