Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Կրեմլ. ՌԴ–ն ԼՂ–ում խաղաղապահների հարցը կքննարկի Ադրբեջանի հետ

11.10.2023, 14:52
Մոսկվան ԼՂ–ում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկի Բաքվի հետ, բայց կշարունակի շփումները նաև Երևանի հետ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
Կրեմլ. ՌԴ–ն ԼՂ–ում խաղաղապահների հարցը կքննարկի Ադրբեջանի հետ
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Մոսկվան ԼՂ–ում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկի Բաքվի հետ, բայց կշարունակի շփումները նաև Երևանի հետ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հիմա նրանք (ՌԴ խաղաղապահները) իսկապես դե–ֆակտո և դե–յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում, դա ճանաչում է ՀՀ վարչապետ Փաշինյանը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ինչ վերաբերում է նրանց տեղակայման հետագա ռեժիմին և մնացած բոլորի հարակից մանրամասներին, ապա, իհարկե, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ», – նշել է Պեսկովը։

Նա նաև ավելացրել է, որ «ՌԴ–ն, իհարկե, կշարունակի շփումները նաև հայ ընկերների հետ»։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղակայման հնարավորության հարցը չի քննարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում։–0–