Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

ԼՀԿ–ն չի միանա ԲՀԿ–ի ստորագրահավաքին, բայց նախատեսում է ՍԴ–ում վիճարկել սահմանադրական փոփոխությունները (ՎԻԴԵՈ)

24.06.2020, 14:49
ԼՀԿ–ն չի միանա ԲՀԿ–ի ստորագրահավաքին, բայց նախատեսում է ՍԴ–ում վիճարկել սահմանադրական փոփոխություններըю ՎԻԴԵՈ
ԼՀԿ–ն չի միանա ԲՀԿ–ի ստորագրահավաքին, բայց նախատեսում է ՍԴ–ում վիճարկել սահմանադրական փոփոխությունները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մտադիր է դիմել ՍԴ ԱԺ–ում ընդունված սահմանադրական փոփոխությունների հարցով, որոնցով նախատեսվում է ցրել ՍԴ–ն։

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ խախտումների թվում, որոնց հիման վրա կուսակցությունը մտադիր է դիմել ՍԴ, նշվում է այն փաստը, որ ԱԺ–ի կողմից սահմանադրական փոփոխություններն ընդունելիս մինչև երկրորդ ընթերցումը դրանք պետք է ուղարկվեին ՍԴ` եզրակացության համար։ Կնշվի նաև այն փաստը, որ նախագահը զրկվում է սահմանադրական փոփոխությունները ստորագրելու իրավունքից։

«Երկուշաբթի օրը խորհրդարանը ժամերի ընթացքում, կարելի է ասել 1,5 ժամվա ընթացքում, ընդունեց փոփոխությունը Սահմանադրության մեջ, հետո Սահմանադրությունը խախտեց և փոփոխությունները չուղարկեց ՍԴ` կարծիքի համար, և հետո շատ արագ, մի քանի ժամվա ընթացքում, ընդունեց նաև 2–րդ ընթերցմամբ սահմանադրական փոփոխությունները, նաև փոփոխություն կատարեց «Ազգայի ժողով կանոնակարգում», որը սահմանադրական օրենք է, որով ՀՀ նախագահին զրկեց սահմանադրական փոփոխությունների ընդունված նախագիծը ստորագրելու իրավունքից, ինչի համար մենք բազմիցս խոսել ենք», –ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Նա նաև ասաց, որ որոշ շրջանակներ պնդում են, որ կուսակցության քայլերը պայմանավորված են ՍԴ–ում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննարկման հարցում ունեցած քաղաքական հետաքրքրվածությամբ։ Նրա խոսքով, կուսակցությունը երկար ժամանակ չէր արձագանքում այդ հայտարարություններին և որոշում ընդունեց ՍԴ–ում հարցը վիճարկել Քոչարյանի գործով նիստից հետո։

«Մենք սկսել ենք աշխատանքը հայտրաարության վրա, և կաշխատենք մինչ այն պահը, երբ կավարտվի Քոչարյանի գործով նիստը, ինչից հետո ՍԴ կուղարկվի հայտարարությունը, որը կապված է այս բոլոր խնդիրների և այս ամենը հակասահմանադրական ճանաչելու հետ», – ասաց Մարուքյանը։

Նա ավելացրեց, որ կուսակցության կարծիքով պետք է դադարեցվեն ՍԴ ոչ թե երեք դատավորների լիազորությունները, ինչպես նշված է փաթեթում, այլ` երկու, բացառությամբ Ալինա Գյուլումյանի։

Արձագանքելով լրագրողների հարցին` Մարուքյանը հաստատեց, որ ԼՀԿ–ն հիմա չի միանա ԲՀԿ–ի նախաձեռնած ստորագրահավաքին, որին պակասում է երկու ձայն։

Նա նշեց, որ ԲՀԿ–ի հայտարարությունը հիմնված է մեկ կետի վրա, և նրանք դրան կավելացնեն ևս երեք կետ։
Մարուքյանի խոսքով, կուսակցությունը խնդրել է ԲՀԿ–ին տրամադրել հայտարարության էլեկտրոնային տարբերակը, որպեսզի աշխատի դրա վրա։

«Մեր գործընկերները շատ լավ հասկանում են, որ իրավաբանական տեսակետից ոչ մի տարբերություն չկա կդիմենք հիմա դատարան, թե 10 օր անց», – ասաց Մարուքյանը։

«ԱԺ կանոնակարգի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, սահմանադրական փոփոխությունների օրինագծերն այսուհետ չպետք է ներկայացվեն նախագահի ստորագրմանը, դրանք հրապարակվում են ԱԺ նախագահի կողմից։

Հունիսի 22–ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է ցրել Սահմանադրական դատարանը։ Այսպես, Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրությամբ դադարեցվում են ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ այն դատավորների լիազորությունները, ովքեր պաշտոնավարում են ավելի քան 12 տարի։ Մնացած դատավորները շարունակում են աշխատել մինչև այդ ժամկետի լրանալը։ ՍԴ նոր նախագահը պետք է ընտրվի 6 տարի ժամկետով։

Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։

ՍԴ դիմելու համար պետք է հավաքել ԱԺ պատգամավորների 1/5–ի ստորագրությունները։ Հիմա ԱԺ–ում կա 132 պատգամավոր, որոնցից 88–ը իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են, 25–ը «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից են, 17–ը` «Լուսավոր Հայաստանից» և երկուսն անկախ պատգամավորներ են։–0–