Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Լավրով. Երևանին և Բաքվին առաջարկվել է «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի վրա աշխատելու համար

18.10.2024, 16:57
Եվ մենք, և թուրքերը, և իրանցիները մեր գործընկերներին՝ Երևանին և Բաքվին առաջարկել ենք օգտագործել «3+3» հարթակը՝ խաղաղության պայմանագրի աշխատանքներն ավարտին հասցնելու համար, ասել է Լավրովը
 Լավրով. Երևանին և Բաքվին առաջարկվել է «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի վրա աշխատելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եվ մենք, և թուրքերը, և իրանցիները մեր գործընկերներին՝ Երևանին և Բաքվին առաջարկել ենք օգտագործել «3+3» հարթակը՝ խաղաղության պայմանագրի աշխատանքներն ավարտին հասցնելու համար», – ասել է նախարարը։

Նշենք, որ այսօր Ստամբուլ տեղի ունեցավ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը։