Լավրով․ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համատեքստում
03.09.2024,
10:16
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համատեքստում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համատեքստում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Որոշ ժամանակ առաջ թուրքերը մեր օգնությամբ սկսել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել։ Սակայն Թուրքիայի հետաքրքրությունը պահպանվում է։ Մենք պատրաստ ենք դրան։ Հասկանալի է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք անհրաժեշտ է «լուծել մինչև վերջ» Հարավային Կովկասում՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համատեքստում»,- ասել է նա Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ուսանողների և դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ։