Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակն ու հաստատել է ՌԴ պատրաստակամությունը հայ–ադրբեջանական բանակցություններ կազմակերպելու հարցում

01.02.2023, 11:36
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները շարունակել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների քննարկումը
Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակն ու հաստատել է ՌԴ պատրաստակամությունը հայ–ադրբեջանական բանակցություններ կազմակերպելու հարցում
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի շարունակել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների քննարկումը։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը կազմակերպելու ռուսական կողմի պատրաստակամությունը երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։–0–