Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ

23.06.2021, 18:33
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի հեռախոսով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի 2020թ.–ի նոյեմբերի 9–ին և 2021թ.–ի հունվարի 11–ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, որոնք մասնավորապես վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրների լուծմանը։ Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ Եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանային հետկոնֆլիկտային զարգացման գործում», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։–0–