Լավրովը պատմել է Հայաստանում ներկա իրավիճակի հետ կապված դժվարությունների մասին
18.01.2023,
15:41
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ներկա իրավիճակի հետ կապված դժվարությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ներկա իրավիճակի հետ կապված դժվարությունների մասին։
«Մեր հայ գործընկերներն առաջ էին տանում Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունն`այնտեղ ինչ–որ կայունություն ապահովելու համար։ Երևանում կայացած գագաթնաժողովի ժամանակ մենք համաձայնեցրինք նման փաստաթուղթ այդ առաքելության պարամետրերի մասին, բայց այն չհաջողվեց ընդունել, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որպեսզի այդ փաստաթղթում լինի Ադրբեջանի կոշտ քննադատություն», – ասել է Լավրովն այսօր ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ հայկական կողմը բացատրել է, որ եթե խոսքը քննարկումների, հռետորաբանության մասին է, «ապա յուրաքանչյուր ոք կարող է ամեն ինչ անել»։
«Այսինքն մենք ուզում ենք գործուղել ՀԱՊԿ առաքելություն, բայց պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի ինչ–որ արտաքին նշաններով, հայտարարություններով, առավել ևս` կոշտ։ Մենք մինչև հիմա պատրաստ ենք գործուղել ՀԱՊԿ առաքելությանն Ադրբեջանի հետ Հայաստանի սահման», – ասել է Լավրովն` ավելացնելով, որ Հայաստանը նախընտրում է պայմանավորվել ԵՄ–ի հետ։
«Չնայած, որ մենք դաշնակիցներ ենք, որ առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ–ի հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմքով տեղակայվի առաքելություն։ Եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, ապա այն կարող է հակաարդյունավետ լինել։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է ստեղծել լրացուցիչ գրգռիչներ», – կարծում է ՌԴ ԱԳ նախարարը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Արցախում ՀԱՊԿ բազմազգ խաղաղապահ առաքելության տեղակայման հնարավորությունը, նշել է, որ դա կվատացնի իրավիճակը։ Նա կասկածի տակ է դրել Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճայում ՀԱՊԿ մի շարք երկրների օբյեկտիվությունն ու չեզոքությունը` հաշվի առնելով նրանց խորը տնտեսական և քաղաքական հարաբերություններն Ադրբեջանի հետ։–0–