Рейтинг@Mail.ru
USD
363.58
EUR
422.88
RUB
4.2331
GEL
139.3
2026 թ. սեպտեմբերի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Լոռու մարզպետն ու Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն ազատվել են պաշտոններից

04.01.2024, 19:57
Այս որոշումը ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Լոռու մարզպետն ու Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն ազատվել են պաշտոններից
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Գուլարյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, նշվում է կառավարության պաշտոնական կայքում։

Այս որոշումը ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախօրեին վարչապետն այցելել էր Լոռու մարզ և ծանոթացել կառավարության կողմից ֆինանսավորվող համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին։

Փաշինյանը բազմաթիվ խնդիրներ էր արձանագրել և նշել որ նման բան չի հանդուրժի։–0–