Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Լուսինե Ալեքսանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ

20.01.2020, 12:58
Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ է նշանակել
Լուսինե Ալեքսանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ է նշանակել։

Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Լուսինե Ալեքսանյանի դիմումը՝ Լուսինե Ալեքսանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ։ Լուսինե Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան», – նշվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:–0–