Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Մակրոն. Բաքուն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը

25.09.2023, 10:45
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում
Մակրոն. Բաքուն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ։

Մակրոնն ընդգծել է, որ Բաքուն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

«Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում։ Այսօր Ռուսաստանը Ադրբեջանի կողմնակիցն է, իսկ Թուրքիան միշտ աջակցել է այս երկրի նկրտումներին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության անընդունելիությունը՝ կարևորելով արցախահայերին մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերի համախմբումը։ Նա ընդգծել է, որ պետք է հարգել Ղարաբաղի հայերի իրավունքները։-0-