Մարտունին կրկին ռմբակոծվել է, հերթական անգամ կիրառվել է ռազմական ավիացիա. ԱՀ ԱԻՊԾ
01.11.2020,
23:57
Մարտունին կրկին ռմբակոծվել է, հերթական անգամ կիրառվել է ռազմական ավիացիա
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է, կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։ Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց ռմբակոծության», – նշվում է գերատեսչության Facebook–յան էջում։
Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը։
«Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է», – հայտնում են ծառայությունից։–0–