Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Մարուքյան.կարծում եմ, որ մեր քաղաքացիներն այնպես են քվեարկելու, որ չի լինելու ուժ, որը կարող է հաղթել միայնակ

20.06.2021, 11:48
Մարուքյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձր էր ատելության և բռնության քարոզչությունը, բայց լարվածության ակնկալիքները չարդարացան
Մարուքյան.կարծում եմ, որ մեր քաղաքացիներն այնպես են քվեարկելու, որ չի լինելու ուժ, որը կարող է հաղթել միայնակ

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի լինելու ուժ, որը կարող է հաղթել միայնակ, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը այսօր քվեարկությունից հետո։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է «հանուն համերաշխության և երկրում հաշտությունը վերականգնելու համար»։ 

«Երկրում համերաշխությունն ու հաշտությունը վերականգնելու ժամանակն է։ Ընտրությունները մեզ համար շանս են այս իրավիճակում այդ քայլը կատարելը։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումն այլընտրանք չի ունենալու մեզ համար, որովհետև մեր մարտահրավերներն ավելի մեծ են, քան մենք ենք պատկերացնում։ Մենք ուղղակի այլընտրանք չունենք, մենք պետք է մեր փոքրիկ ճշմարտությունները մի կողմ դնենք` հանուն ավելի մեծ ճշմարտության և հանուն ավելի մեծ արժեքի, որ մեր պետությունն է, մեր պետականությունն է», – ասաց Մարուքյանը։

Նա նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձր էր ատելության և բռնության քարոզչությունը, բայց լարվածության ակնկալիքները չարդարացան։

«Ես կարծում եմ, որ ընտրատեղամասերում քվեատուփերի մեջ մեր քաղաքացիներն այնպես են քվեարկելու, որ չի լինելու ուժ, որը կարող է հաղթել միայնակ և գալու ենք մեր այն գաղափարին, որ պետք է բոլորով նստենք մեկ սեղանի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն։ Միայն այս պարագայում է, որ մենք կարողանալու ենք այս իրավիճակից ելքը գտնել։ Ոչ մի ուժ չունի հնարավորություն երկիրն այս վիճակից հանելուն», – ասաց Մարուքյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի իր գլխավորած կուսակցությունը խորհրդարան անցնելու դեպքում` Մարուքյանը նշեց, որ շարունակելու են իրականացնել դասական քաղաքական գործունեություն։

«Մենք բոլորս եղել ենք աշխատող պատգամավորներ։ Ինչ վերաբերում է առաջին երեք անելիքները երկրում համերաշխությունը վերականգնելն է։ Ոչ մի երկրորդ քայլ հնարավոր չի անել, եթե առաջին քայլը չկա։ Առաջին քայլը երկրի ներսում վերջապես հաշտություն վերականգնելն է», – ասաց Մարուքյանը։–0–