Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մարությանն առաջարկ է ներկայացրել ընդդիմադիր ուժերին

18.09.2023, 21:39
Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկել է Ավագանու ընդդիմությանը ձայն տալ իրեն առանց կոալիցիա ստեղծելու և նախապայմանների
Մարությանն առաջարկ է ներկայացրել ընդդիմադիր ուժերին
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկել է Ավագանու ընդդիմությանը ձայն տալ իրեն առանց կոալիցիա ստեղծելու և նախապայմանների:

«Հայաստանի իշխանությունները երեկ պարտություն են կրել: Երևանի ավագանիում կա 65 մանդատ, և այս 65 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 7 մանդատ: Այսպիով, իշխանություններն ունեն ընդամենը 24 մանդատ», - ասաց Մարությանը Facebook-յան էջում ուղիղ եթերի ժամանակ:

Քանի որ այս չորս ընդդիմադիր ուժերն ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ՝ Մարությանն առաջարկեց առաջադրել իրեն որպես Երևանի քաղաքապետի թեկնածու: Նա կոչ արեց մնացած ընդդիմադիր ուժերին առանց որևիցե կոալիցիա կազմելու, առանց որևիցե ստվերային պայմանավորվածությունների և նախապայմանների քվեարկեն իր համար՝ որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, որը հավաքել է ամենից շատ ձայներ:

«Այսպիսով «Քաղաքացիական պայմանագիրը» կզրկվի իշխանությունից», - ասաց Մարությանը:

Որպես երկրորդ տարբերակ՝ նա առաջարկեց գնալ նոր քաղաքային ընտրությունների:

Մարությանը հայտարարեց, որ ընդդիմությունը կարող է այնպես անել, որպեսզի քաղաքապետի ընտրությունների նիստին քվորում չլինի, որի համար նիստին չեն մասնակցի Ավագանու ընդդիմադիր խմբակցության 33 անդամները:-0-