«Մենք հետաքրքրված ենք դաշնակցային հանրապետության անվտանգ և խաղաղ զարգացմամբ». ՌԴ ԱԳՆ–ն` Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. ՌԴ արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։
«Դա Հայաստանի ներքին գործն է։ Իսկ մենք հետաքրքրված ենք դաշնակցային հանրապետության անվտանգ և խաղաղ զարգացմամբ։ Ելնում ենք նրանից, որ երկրի ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում, համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում», – ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Զայցևն ուրբաթ ճեպազրույցի ժամանակ։
Ինչ վերաբերում է ներկա իրադարձությունները հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա նա նշել է, որ Ռուսաստանի ընկալմամբ, խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքի մասին է, այլ հայկական ղեկավարության այս կամ այն հայտարարությունների ընկալմանը։
«Այս կապակցությամբ կուզեի ուշադրությունը գրավել նրան, որ մենք անփոփոխ հետամուտ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ակտիվ աջակցմանը, առաջին հերթին` եռակողմ հայտարարություններրի բոլոր դրույթների իրականացման, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի կնքման միջոցով», – ասել է Զայցևը։
Նշենք, որ այսօր Երևանում ընդդիմությունը երթեր է կազմակերպել չորս ուղղությամբ։ Ցուցարարները փակում են Երևանի պողոտաները, փողոցները, կամուրջները։ Պարբերաբար տեղի են ունենում բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, վերջիններս բերման են ենթարկվում։–0–